Cadena Ser պարբերականի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» մի քանի աստղային խաղացողներ դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյից։
Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվող Վինիսիուս Ժունիորը, կիսապաշտպաններ Ջուդ Բելինգհեմը և Ֆեդերիկո Վալվերդեն չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել իսպանացի մասնագետի հետ։ Ավելի վաղ մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, ըստ որոնց՝ բրազիլացի հարձակվողը նոր պայմանագիր չի կնքի «սերուցքայինների» հետ, որքան ժամանակ թիմը գլխավորի Ալոնսոն։
44-ամյա մասնագետը մադրիդյան գրանդի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց անցյալ ամռանը։ Ալոնսոյի գործող պայմանագրի ժամկետը «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։