Ժնևում բանակցություններից հետո համաձայնեցվել են Ուկրաինայի համար խաղաղության համաձայնագրի հիմնական պայմանները: Նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Միացյալ Նահանգներ սպասվում է նոյեմբերին՝ հնարավորինս շուտ:
Այս մասին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար և բանակցային պատվիրակության անդամ Ռուստեմ Ումերովը։
Ումերովի խոսքով՝ ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները ընդհանուր համաձայնության են եկել Ժնևում քննարկված համաձայնագրի հիմնական դրույթների շուրջ։
«Մենք այժմ հույս ունենք մեր եվրոպացի գործընկերների աջակցության վրա մեր հաջորդ քայլերում», – հայտարարել է նա։