Շահադիտական նպատակներով կնոջը ներգրավել է անառակությամբ զբաղվելու մեջ. գործը դատարանում է

Ս․թ․ նոյեմբերի 24-ին Երևանի քրեական դատարանի գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական վարույթ այն տղամարդու նկատմամբ, ով երկար ժամանակ շահադիտական նպատակներով կնոջը ներգրավել է անառակությամբ զբաղվելու մեջ։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն

Ա․Ա․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսից մինչև 2023 թվականի հունվարի 12-ը և 2023 թվականի փետրվարի 28-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերը կատարել է կավատություն` շահադիտական` գույքային օգուտ ստանալու նպատակով Լ․Ս․Հ․-ին ներգրավել է պոռնկությամբ զբաղվելուն` վերջինիս կողմից անորոշ շրջանակի անձանց հետ վարձատրության դիմաց պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն:

Մեղադրյալին խափանման միջոց է կիրառվել կալանքը։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment