Քաղցր բերք՝ բարդ իրացում․ Մեղրեցիները դժվարանում են իրացնել չրերը 

25 Նոյեմբերի, 2025

Սիլվա Սարգսյանը  10 տարուց ավել է, ինչ  Մեղրու արևաշող հովտում աճած կառալյոկից չիր  է պատրաստում: Նրա և մեղրեցիների պատրաստած չիրը   դարձել է ոչ միայն քաղաքի խորհրդանիշ, այլ նաև՝ համեղ և  յուրօրինակ բրենդ։

Իր քաղցրությամբ աչքի ընկնող միրգը մինչև չիր դառնալը մշակման մի քանի էտապով է անցնում:  Աշնան կեսին արդեն հասած, մեղմ քաղցրության  կառալյոկները հավաքելուց հետո սկսում են չորացման ծեսը։

Ալյուրանման դիմափոշին բնական է, վստահեցնում է Սիլվա Սարգսյանը , մրգի  քաղցրության հետևանքով առաջացած։

Մեղրու չիրը տարբերվում է իր քաղցրությամբ և օգտակարությամբ: Գաղտնիքը միայն այս տեղանքին հատուկ եղանակային  պայմանների մեջ է:

Իրացման խնդիրը տարբեր ճանապարհներով են լուծում: Զբոսաշրջիկները նույնպես օգտվում են մեղրահամ բերքից:

Սվետլանա Խաչատրյանի ընտանիքը թեև բնակվում է բազմաբնակարան շենքում, բայց սարի լանջին  այգի է հիմնել, արքայանարինջ աճեցրել: Նրանք  բերքի իրացման խնդիրը դժվարանում են  լուծել: Այնինչ, համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հակառակն է պնդում, իրացման խնդիր չկա համայնքում:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment