ԿԸՀ ներկայացուցիչները մասնակցել են «Կիբեռանվտանգությունը ընտրություններում» թեմայով աշխատաժողովին

Նոյեմբերի 24-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները մասնակցել են Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի (FBA) և Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի (IFES) նախաձեռնած «Կիբեռանվտանգությունը ընտրություններում» թեմայով աշխատաժողովին։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԿԸՀ-ից։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է ընտրական համակարգերի  միջազգային փորձը կիբեռանվտանգության ոլորտում։ Մասնակիցները նաև տարբեր հնարավոր վարկածեր են քննարկել, որոնք կարող են իրականացվել առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում։

Սա արդեն թվով երրորդ աշխատաժողովն է, որ կազմակերպում են FBA-ը և IFES-ը համատեղ։

Leave a Comment