Մոսկվայից Հայաստան է տեղափոխվել խոշոր չափերով խարդախության և հափշտակության համար հետախուզվող 28-ամյա տղամարդը

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 19:30-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել Հայաստանի քաղաքացի, ազգությամբ հայ 28-ամյա տղամարդու:

Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությսւնը, Երևան քաղաքի վարչության կողմից այս տարվա ապրիլից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափերով խարդախության և վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment