Նիստերի ժամանակացույց և շրջաբերական․ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 1-ը

https://arm.sputniknews.ru/20251124/nisteri-zhamanakacujc-ev-shrjaberakan-qvocharjani-gvortsvov-nisty-hetadzgvec-minchev-dektemberi-1-y-96165464.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83455049_179:0:1600:1066_1920x0_80_0_0_c04aca6fbf3c22c58cc012c6d745416a.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ռոբերտ քոչարյան

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ռոբերտ քոչարյան

Բաժանորդագրվել

Պաշտպանական կողմը դատական նիստերի գործընթացների ողջամիտ ժամկետները պահպանելու համար շրջաբերական իջեցնելը որակեցին որպես ճնշում դատարանների վրա։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ դատարանը մոտ 2 ժամ քննարկել է նիստերի ժամանակացույցը։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը հայտարարել էր, որ նիստերն այսուհետև ավելի հաճախ կանցկացվեն` շաբաթական առնվազն 1 անգամ։ Այսօր նաև հայտնի դարձավ, որ դատարաններին շրջաբերական է իջեցվել դատական գործընթացների ողջամիտ ժամկետները պահպանելու և մոտավորապես մեկ տարվա մեջ տեղավորվելու հրահանգով։ Այս հարցի շուտ երկարատև քննարկում եղավ։

Պաշտպանական կողմը և գործող անցնող անձինք շրջաբերականը գնահատեցին որպես ճնշում դատարանների վրա։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ դատարանների վրա պլան է դրված, նախկին փոխվարչապետ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն էլ նշեց, որ իշխանություններն այս գործը «դրել են դատավորի վրա» և ասում՝ իրենք սարքել են, թող դատավորի գլուխը ցավի։ Գևորգյանը նաև ընդգծեց՝ ըստ իր ենթադրությունների` ընտրությունների համատեքստից ելնելով` գործընթացն արագացնելու փորձեր են արվում։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն էլ նկատեց՝ դատական նիստի ժամկետները խախտված են ի սկզբանե, և արդեն 7 տարի անհիմն դատական գործընթաց է շարունակվում։

Դատավոր Պետրոսյանը հայտարարեց, որ այժմյան տեմպերով դատավարությունը կշարունակվի ևս 7 տարի ու շեշտեց՝ եթե չհաջողվի պայմանավորվել նիստերի ժամանակացույցի վերաբերյալ, ապա դատարանն ինքնուրույն որոշում կկայացնի։

Պատգամավոր Արմեն Գևորգյանի կարծիքով՝ որոշումն արդեն կայացված է, մնացած տեղի ունեցողն ուղղակի ձևական բնույթ է կրում։ Ընդգծեց՝ դատական իշխանության կողմից հստակ վերաբերմունք է նկատվում գործընթացի վերաբերյալ, ինչն արդարադատություն չէ, այլ քաղաքական շոուի տարրեր։

Սուրեն Պետրոսյանն էլ ընդգծեց՝ չի հաջողվի այս գործը սովորական քրեական վարույթի շրջանակներում տեղավորել։ Նա հիշեցրեց բացարկ հայտնելու հնարավորության մասին և հայտարարեց՝ ողջամիտ է համարում շաբաթը մեկ անգամ դատական նիստի անցկացումը։

«Պատվարժան դատավոր, ես ո՛չ քաղաքական գործիչ եմ, ո՛չ էլ իրավաբան։ Փաստաբանները խնդրեցին, որպեսզի նիստը լինի դեկտեմբերի 17-ին, այսինքն՝ 23 օր հետո։ Այսօր այլ նիստ է, նոր փաստաթղթեր են բերվել, դրանք պետք է ուսումնասիրել։ Եթե դա սովորական նիստ լիներ, ես ձեզ կհասկանայի, այսօր չեմ հասկանում։ Տրամաբանական չէ, որ երբեմն թույլատրվում է մեկ ամիս դատական նիստ չանցկացնել, մյուս անգամ՝ երբ պետք է, թույլ չտալ», – ասաց Խաչատուրովը։

Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 1-ին։

Leave a Comment