Որքան են չարազի գները այս պահի դրությամբ․ Տեսեք ինչ արժեն նուշը, պնդուկը, ընկույզը և այլն և ինչ կարժենան տոնական օրերին

Xohanoc.am-ը ներկայացրել է այս պահի դրությամբ ընդեղենի (չարազի) գները։ Նշվում է, որ նախատոնական օրերին սպասվում է շուրջ 10–15% թանկացում։
Արժեքները վերաբերում են լավ որակի ընդեղենին և ներկայացված են միջինացված տվյալներով․

Պնդուկ – 1 կգ՝ 4000 դրամ

Ընկույզ – 1 կգ՝ 4000 դրամ

Հնդկական ընկույզ – 1 կգ՝ 6000 դրամ

Նուշ – 1 կգ՝ 6500 դրամ

Չամիչ (բարձր որակ) – 1 կգ՝ 3500 դրամ

Գետնանուշ – 1 կգ՝ 3500 դրամ

Պիստակ – 1 կգ՝ 8500 դրամ

Ընդեղենի պարբերական օգտագործումը կարող է նպաստել՝

Խոլեստերինի նվազեցմանը և աթերոսկլերոզի ռիսկի փոքրացմանը

Վերարտադրողական առողջության խթանմանը

Նյութափոխանակության բարելավմանը

Օրգանիզմի երկաթով հարստացմանը

Արյունատար անոթների պատերի ամրացմանը

Իմունային համակարգի ուժեղացմանը

Աղեստամոքսային տրակտի աշխատանքի կարգավորմանը

Օրգանիզմի մաքրմանը տոքսիններից

Արյան շաքարի մակարդակի վերահսկմանը

Կարևոր է հիշել. ինչպես ցանկացած մթերք, ընդեղենը նույնպես պետք է օգտագործել չափավոր, որպեսզի լինի միայն օգտակար։



Leave a Comment