Թիմոթի Շալամեն եւ Քայլի Ջենները չեն բաժանվել


Օրեր առաջ արտասահմանյան ԶԼՄ-ները գրել էին, որ Թիմոթի Շալամեն եւ Քայլի Ջեններն այլեւս միասին չեն: Զույգը երկու տարվա հարաբերությունների ընթացքում մի քանի անգամ բաժանվել է ու նորից միավորվել․ անանուն աղբյուրը նորից չէր բացառել վերամիավորվելու հնարավորությունը։

Եվ ահա՝ 28-ամյա Ջենների ու 29-ամյա Շալամեի շրջապատից անանուն աղբյուրը People-ին հայտնել է, որ նրանք ոչ միայն չեն բաժանվել, այլեւ պատրաստվում են միասին նշել Գոհաբանության տոնը:

Պարբերականը գրում է, որ Շալամեն վերջերս շատ է զբաղված իր նկարահանումներով, սակայն վերադարձել է Լոս Անջելես ու ժամանակ է անցկացնում հարազատների եւ ընկերուհու հետ:  




«Քայլին շատ ուրախ է նրա վերադարձի առիթով: Երջանիկ է, որ տոներին միասին կլինեն: Նրանք փորձում են երկար ժամանակ իրարից հեռու չմնալ: Շալամեն հուլիսից նկարահանվում է Բուդապեշտում, ու այդ ընթացքում որքան հնարավոր է հանդիպել են միմյանց: Քայլին մի քանի շաբաթը մեկ մեկնել է Թիմոթիի մոտ: Չնայած հեռավորությանը՝ շարունակում են մտերիմ լինել»,- նշել է աղբյուրը:

Շալամեն ու Ջեները ծանոթացել են 2023 թվականի ապրիլին Փարիզի նորաձեւության շաբաթվա ժամանակ։ Ջեները նախկին ընկերոջից՝ Թրեւիս Սքոթից 2 երեխա ունի։ Շալամեն էլ բազմաթիվ ընկերուհիներ է ունեցել, որոնց թվում են Մադոննայի դուստր Լուրդեսն ու Ջոնի Դեփի եւ Վանեսա Պարադիի դուստր Լիլի-Ռոուզը:






Leave a Comment