Կյանքի 99 տարում կյանքին հրաժեշտ տվեց սպորտի ականավոր դեմքերից մեկը՝ օլիմպիական չեմպիոն, մոսկովյան «Սպարտակի» պատմության մեջ լավագույն ռմբարկու՝ Նիկիտա Սիմոնյանը, ով անգնահատելի ավանդ ուներ ֆուտբոլի զարգացման եւ պատմության մեջ:
ՀՖՖ-ից փորձեցինք ճշտել, արդյո՞ք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ունի պատվիրակություն՝ անվանի մարզչի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար: Մեզ պատասխանեցին, որ դեռ հստակ որոշում չունեն, քանի որ մասնակցությունը կախված է տեղից եւ ժամից: Երբ պարզ դառնա՝ կորոշեն: