Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Միացյալ Նահանգների հետ շփումների և բանակցությունների համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ցանկանում եմ հիշեցնել, որ նախագահ (Վլադիմիր) Պուտինը նշել է՝ մենք բաց ենք մնում նման շփումների և բանակցությունների համար», – լրագրողներին ասել է Պեսկովը ՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև շփումների հնարավորությունը։