Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը խոստովանել է Ֆրանսիայի ներգրավվածությունն ամերիկացի պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության մեջ։ Նա մեկնաբանել է ամերիկացի լրագրող Քենդիս Օուենսի հրապարակումը, որում նա բացահայտել է Քըրքի մարդասպանի մասին մանրամասներ։
«Վերանայելով այն ամենն, ինչ Չարլի Քըրքը երբևէ ասել է Մակրոնի և Ֆրանսիայի մասին, ես լիովին հավաստի եմ համարում նրա մահվան մեջ Ֆրանսիայի ներգրավվածության մասին Քենդիսի տեղեկատվությունը», – ասել է Դուրովը X-ին տված հայտարարության մեջ։
Ավելի վաղ ամերիկացի լրագրող Քենդիս Օուենսը «X»-ում հայտնել էր, որ իր հետ կապ է հաստատել Ֆրանսիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան։ Այդ անձը նրան տեղեկացրել է, որ Չարլի Քըրքի մարդասպանը մարզվել է Ֆրանսիական լեգեոնի 13-րդ բրիգադում, որը բազմազգ կազմակերպություն է։