Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները զբաղված են խաղաղության ծրագրի մշակմամբ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում ամերիկյան և ուկրաինական պատվիրակություններն առաջընթաց են գրանցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ծրագրի շուրջ և այժմ քննարկում են դրա վերանայման առաջարկները։

«Կարծում եմ՝ մենք լավ առաջընթաց ենք գրանցել։ Մեր թիմերն այժմ իրենց սենյակներում են։ Մենք աշխատում ենք մեզ ներկայացված որոշ առաջարկների վրա», – ասաց նա լրագրողներին։ Նրա խոսքերը հեռարձակվել են CNN-ի կողմից։

«Այսպիսով, մենք աշխատել ենք որոշ փոփոխություններ, որոշ ճշգրտումներ կատարելու վրա՝ հույս ունենալով առաջ շարժվել տարաձայնությունները լուծելու և մոտենալու այնպիսի բանի, որը ընդունելի կլինի և՛ Ուկրաինայի, և՛, իհարկե, Միացյալ Նահանգների համար», – հավելել է Ռուբիոն։

Leave a Comment