Ռուսաստանի դեմ Եվրամիության (ԵՄ) պատժամիջոցները ձախողվել են, ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Եվրոպացիներն ինձ ասում են. «Մենք աշխատում ենք 19-րդ պատժամիջոցների փաթեթի վրա»։ Իմ կարծիքով, եթե դուք ինչ-որ բան անում եք 19-րդ անգամ, ապա ձախողվել եք», – ասել է նա։
Հոկտեմբերին ԵՄ-ն պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի դեմ 19-րդ պատժամիջոցների փաթեթը։ Այն ներառում է մի քանի ռուսական բանկերի հետ բանկային գործարքների արգելք, Ռուսաստան տասնյակ կատեգորիայի եվրոպական ապրանքների արտահանման, հեղուկացված բնական գազի գնման, Ռուսաստան այցելել ցանկացող եվրոպացի քաղաքացիներին զբոսաշրջային ծառայությունների մատուցման և ԵՄ-ի ներսում ռուս դիվանագետների տեղաշարժի սահմանափակումներ։ Պատժամիջոցներ են կիրառվել ռուսական նավթը շուկայական գներով տեղափոխող 117 օտարերկրյա տանկերների նկատմամբ, չնայած ԵՄ-ի և G7-ի կողմից գնային առաստաղներ սահմանելու փորձերին։ ԵՄ սև ցուցակում ներառված են նաև Ռուսաստանից և նրա դաշնակիցներից ավելի քան 60 անհատներ և ընկերություններ։