Փրկարարն այսօր ստանում է շուրջ 557000 դրամ դրամական բավարարում․ Արփինե Սարգսյան

Ինչպես փոխանցում է Iravaban.net-ը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ փրկարար ծառայության նյութատեխնիկական ապահովումը բարելավելու համար ծառայությունում առկա հնամաշ հրշեջ-փրկարարական մեքենաները կհապաղեցվեն և կփոխարինվեն նորերով։

Ըստ հաստատված ծրագրերի ձեռք են բերվել շուրջ 90 հրշեջ փրկարարական ավտոմեքենա և հատուկ տեխնիկա։ Փրկարար ծառայության արդեն իսկ մատակարարվել են մարտական հանդերձանք և փրկարարական գործիքներ։ Զարգացման տեսլականն այս ծառայության մասով քաղաքացուն առավել օպերատիվ արձագանքելու նպատակն է, իսկ փրկարարը պետք է ունենա դրան համահունչ աշխատանքային պայմաններ։

Այս համատեքստում ընթացիկ տարում ակտիվորեն շարունակվել է փրկարարների ատեստավորման գործընթացը։ Մինչ այս պահը ատեստացիայի բոլոր փուլերը հաղթահարել են 943 ծառայողներ։ Համակարգում գերազանց ատեստավորված փրկարարն այսօր ստանում է շուրջ 557000 դրամ դրամական բավարարում, նախկին շուրջ 297000 դրամի փոխարեն։

Ավարտական փուլում է ՆԳՆ կազմում ահազանգերի կառավարման մեկ միասնական կենտրոնի, 112 ձևավորման աշխատանքները։ Գրասենյակը ստեղծվելու է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միավորման արդյունքում։ Քաղաքացին այլևս ստիպված չի լինելու ինքնուրույն կողմնորոշվել, թե արագ արձագանքման ո՞ր համարով զանգահարել օգնության համար։

Ներքին գործերի նախարարության այս նոր գրասենյակը պահպանելու է միջազգային լավագույն ստանդարտը։ Յուրաքանչյուր ահազանգին պետք է պատասխանել 10-ը, իսկ հարցերը տալ, ահազանգը վերլուծել ու համապատասխան ուժերին փոխանցել առավելագույնը 60 վայրկյանի ընթացքում։






Կարդացեք նաև՝

Leave a Comment