Վաղարշապատի ավագանու ընտրություններ. ԿԸՀ-ն հրապարակել է վերջնական արդյունքները

Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 23-ի արտահերթ նիստում ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։ Այս մասին Iravaban.net տեղեկանում է ԿԸՀ-ից։

Քվեարկության ակտիվություն

Ընտրողների ցուցակներում ընդգրկված՝ 69,866,

Լրացուցիչ ցուցակում՝ 58,

Ընտրողների ընդհանուր թիվ՝ 69,924,

Քվեարկության մասնակիցներ՝ 31,535 (45.1%),

Անվավեր քվեաթերթիկներ՝ 132,

Անճշտությունների գումարային չափ՝ 23։

Կուսակցությունների ստացած ձայներ

  1. «Քաղաքացիական պայմանագիր» – 15,298 (48.7%)
  2. «Հաղթանակ» դաշինք – 10,051 (32.0%)
  3. «Մայր Հայաստան» – 1,692 (5.4%)
  4. «Հանրապետություն» – 1,241 (3.9%)
  5. «Հայրենիք» – 1,193 (3.8%)
  6. «Ազատ դեմոկրատներ» – 1,177 (3.7%)
  7. «Ժառանգություն» – 440 (1.4%)
  8. «Համահայկական ճակատ» – 295 (0.9%)։շ

Ընդամենը՝ 31,387 վավեր ձայն։

Մանդատների բաշխում (ընդամենը 33 մանդատ)

  1. «Քաղաքացիական պայմանագիր» –19 մանդատ,
  2. «Հաղթանակ» դաշինք –12 մանդատ,
  3. «Մայր Հայաստան» –2 մանդատ։

Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է Վաղարշապատի ավագանու 33 անդամից 19-ը՝ ապահովելով բացարձակ մեծամասնություն, – տեղեկացնում է Iravaban.net






Կարդացեք նաև՝

Leave a Comment