Մի՛ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար. Երևանի քաղաքապետարան

Մի՛ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար՝ հորդորում են Երևանի քաղաքապետարանից։

«Նոյեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և ՆԳՆ ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական տարածքում, հայտնաբերվել են ոչ սահմանված և ոչ նախատեսված վայրերում առևտրի իրականացման դեպքեր, ինչպես նաև ճանապարհային երթևեկելի հատվածներում տեղադրված տարբեր իրեր (մետաղական ձողեր, արկղեր):

Նշված վարչական իրավախախտումների հետևանքները վերացվել են և վարչական իրավախախտման փաստերի կապակցությամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ»,- նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment