Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է «Էլչեի» դեմ Լա Լիգայի 13-րդ տուրի արտագնա խաղին։ Խաբի Ալոնսոյի թիմը շաբաթ՝ նոյեմբերի 22-ին, խաղից առաջ անցկացրել է վերջին մարզումը։
Madrid Xtra-ի տվյալներով՝ մարզումը բաց են թողել չորս խաղացող՝ պաշտպաններ Դանի Կարվախալը, Էդեր Միլիտաոն և Դավիդ Ալաբան, ինչպես նաև հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն։
«Սերուցքայինների» վնասվածք ստացած խաղացողների ցուցակում են նաև Անտոնիո Ռուդիգերը և Օրելյեն Չուամենին, սակայն նրանց վերադարձը սպասվում է առաջիկա խաղին։
«Էլչե» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։