🎥 ՀՊԼ․ Շիրակը լարված պայքարում հաղթեց Գանձասարին — Armsport.am

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունեց Կապանի «Գանձասարին»։ Սկզբունքային մրցավեճն ավարտվեց տանտերերի նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակով։

Հանդիպման ճակատագիրը որոշվեց երկրորդ խաղակեսի միջնամասում, որը նշանավորվեց տհաճ միջադեպով։ Խաղի 67-րդ րոպեին կապանյան թիմի դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանը խաղային դրվագում ոտքով հարվածեց «Շիրակի» հարձակվող Դոնալդ Կոդիային։

Մրցավարը անմիջապես կարմիր քարտ ցույց տվեց դարպասապահին՝ հեռացնելով նրան խաղադաշտից։ Ցավոք, հարվածի հետևանքով Դոնալդ Կոդիան վնասվածք ստացավ և անմիջապես տեղափոխվեց հիվանդանոց։

Հենց այդ խախտման համար նշանակված տուգանային հարվածն էլ դարձավ գոլային։ 68-րդ րոպեին գնդակին մոտեցավ Ռաֆիկ Միսակյանը և դիպուկ հարվածով առաջ մղեց գյումրեցիներին՝ խփելով հանդիպման միակ և հաղթական գնդակը։

Այս հաղթանակի շնորհիվ «Շիրակը» վաստակեց 10 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը, իսկ «Գանձասարը» 9 միավորով գտնվում է 9-րդ տեղում։

Տեսագրությունը՝ ստորև․

Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը

Leave a Comment