Քսան երկրների խումբը (G20) պարտավորվել է հարգել միգրանտ աշխատողների և փախստականների իրավունքներն ու ազատությունները։ Այս մասին ասվում է Յոհաննեսբուրգում կայացած գագաթնաժողովում G20-ի առաջնորդների կողմից ընդունված համատեղ հռչակագրում։
«Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ աջակցելու միգրանտներին, այդ թվում՝ միգրանտ աշխատողներին և փախստականներին, որպես ազգային օրենսդրությանը համապատասխան ավելի ներառական աշխարհ կառուցելու ջանքերի մաս և հաշվի առնելով ազգային հանգամանքները՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների լիակատար հարգանքն ապահովելու համար՝ անկախ նրանց միգրացիոն կարգավիճակից»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, երկրները ճանաչել են «անկանոն միգրացիոն հոսքերի և միգրանտների անօրինական տեղափոխման կանխարգելման կարևորությունը՝ որպես անվտանգ, կարգավորված և կանոնավոր միգրացիայի համապարփակ մոտեցման մաս» և նշել «տեղաշարժի մեջ գտնվող մարդկանց արմատական պատճառները լուծելու» անհրաժեշտությունը։