Ռոնալդուն այլևս առաջինը չէ. Մաքթոմինեյը գերազանցել է լեգենդի ռեկորդը — Armsport.am

Շոտլանդիայի հավաքականի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը Դանիայի ընտրանու դեմ խաղում աչքի է ընկել ոչ միայն գեղեցիկ գոլով, այլև պատմական ցուցանիշով։ Ֆուտբոլիստի կատարած ակրոբատիկ հարվածը ճանաչվել է ամենաբարձր կետից կատարված «մկրատաձև» հարվածը ֆուտբոլի պատմության մեջ։

Ըստ պաշտոնական չափումների՝ Մաքթմինեյը հարվածը կատարել է 2.53 մետր բարձրությունից։ Այս ցուցանիշով շոտլանդացին գերազանցել է նախկինում գրանցված բոլոր նմանատիպ արդյունքները։

Համեմատության համար նշենք լավագույն եռյակի տվյալները.

  • Սքոթ Մաքթոմինեյ — 2.53 մետր
  • Պոլ Օնուաչու — 2.41 մետր
  • Կրիշտիանու Ռոնալդու — 2.38 մետր

Հատկանշական է, որ Մաքթոմինեյին հաջողվել է շրջանցել անգամ Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենտուսի» դեմ խաղում կատարած լեգենդար հարվածը, որը երկար ժամանակ համարվում էր էտալոնային։

Leave a Comment