Green Green-ն Ավան-Առինջում մաքրել է մանկական և սպորտային խաղահրապարակները, սպորտային գոտին, հարակից մայթերը

Նախորդ շաբաթ Green Green-ն Ավան-Առինջում էր:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հավաքվել է ավելի քան 100 պարկ աղբ, հեռացվել են հսկայական քանակությամբ մեծածավալ թափոններ՝ հին կահույքից ու տախտակներից մինչև ավտոմեքենայի անվադողեր, մաքրվել են մանկական և սպորտային խաղահրապարակները, սպորտային գոտին, հարակից մայթերը:

«Green Green» նախաջեռնությունը նպատակ ունի օգնել լուծել բնապահպանական խնդիրները և զարգացնել պատասխանատու վերաբերմունք Հայաստանում շրջակա միջավայրի նկատմամբ:

Leave a Comment