Վենսն ասել է, որ պատժամիջոցները չեն կարող լուծել Ուկրաինայի հակամարտությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ֆանտազիա է որակել այն միտքը, որ պատժամիջոցները կամ Կիևի համար փողն ու զենքը կօգնեն լուծել ուկրաինական հակամարտությունը։

«Կա մի ֆանտազիա, որ եթե մենք ավելի շատ փող, ավելի շատ զենք տանք կամ ավելի շատ պատժամիջոցներ սահմանենք, հաղթանակը մոտ է։ Խաղաղությունը չեն հաստատում ձախողված դիվանագետները կամ երազանքների աշխարհի քաղաքական գործիչները։ Այն հաստատում են խելացի մարդիկ իրական աշխարհում», – գրել է Վենսը սոցիալական ցանցերում։

Leave a Comment