Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ իր այցի ընթացքում քննարկել է ԱՄՆ խաղաղության ծրագրի նախագիծը, բայց չի համաձայնել դրա որևէ դրույթի հետ։
Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները:
«Ենթադրյալ համաձայնության կամ դրույթների փոփոպման մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը», – ընդգծել է նա։
Axios-ը նախկինում հաղորդել էր, որ Ումերովի բազմաթիվ մեկնաբանություններ ներառվել են 28 կետանոց ծրագրում։
Պաշտոնյան պարզաբանել է, որ Ուկրաինան դեմ է փաստաթղթի մի քանի դրույթների։