Մերցը, Մակրոնը և Սթարմերը հեռախոսազրույց են ունեցել Զելենսկու հետ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց են ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ՝ ողջունելով ԱՄՆ ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար, ըստ Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսի։

«Նրանք (եվրոպացի առաջնորդները – խմբ.) վստահեցրին Ուկրաինային իրենց շարունակական և լիակատար աջակցության մասին՝ երկարատև և արդար խաղաղության ճանապարհին», – լրատվամիջոցներին ուղղված հայտարարության մեջ ասել է Կոռնելիուսը։

Leave a Comment