Ֆոն դեր Լայենը ԵՄ առաջնորդների և Զելենսկու հետ կքննարկի Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ ծրագիրը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հարավային Աֆրիկայում G20-ի նախաժողովի ժամանակ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ առաջնորդների՝ Վլադիմիր Զելենսկու հետ և G20-ի շրջանակներում կքննարկի Ուկրաինայի համար հրապարակված՝ 28 կետից բաղկացած ԱՄՆ խաղաղության ծրագիրը։

«Երեկ հրապարակվել է 28 կետից բաղկացած ծրագիր։ Մենք կքննարկենք իրավիճակը ԵՄ առաջնորդների և այստեղ ներկա առաջնորդների հետ՝ G20-ի շրջանակներում։ Ես նաև կկապվեմ նախագահ Զելենսկու հետ ՝ այս հարցը քննարկելու համար։ Մեկ բան կարևոր է՝ հիմնական սկզբունքը, որին մենք միշտ հետևել ենք. Ուկրաինայի մասին ոչինչ՝ առանց Ուկրաինայի», – ասել է նա։

Leave a Comment