«Լիվերպուլի» դարպասապահը վերադառնում է

«Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խաղում «Լիվերպուլի» դարպասը կպաշտպանի Ալիսոն Բեքերը։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Բրազիլացին վնասվածքի պատճառով բաց է թողել 1,5 ամիս, այդ ընթացքում Անգլիայի չեմպիոնի դարպասը պաշտպանել է վրացի Գեորգի Մամարդաշվիլին:

Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում Ալիսոնն անցկացրել է 9 խաղ, բաց թողել 12 գոլ, 2 մրցավեճում անառիկ պահել դարպասը:

Leave a Comment