Տոկաևն ընդունել է Հայաստան այցելության հրավերը

21 Նոյեմբերի, 2025

Փաշինյանը Ղազախստանի նախագահին պետական այցով հրավիրել է Հայաստան, Տոկաևը  ընդունել է այն:

Ղազախստանում այսօր՝ նոյեմբերի 21-ին կայացած հանդիպմանը նաև հուշագիր է ստորագրվել՝ ատոմային էներգետիկայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության ուղղությամբ:

Ղազախստանի նախագահն անրադարձել է նաև տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը. «Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տվել տրանսպորտային և տրանզիտ հնարավորություններին: Աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Հարավային Կովկասում հնարավորություններ է ստեղծում, որպեսզի ամրապնդվի երկկողմ տարածաշրջանային համագործակցությունը»,- նշել է նա:

Leave a Comment