ԶԼՄ-ն հայտնել է կաթողիկոսի դեմ իշխանությունների արշավի ճանապարհային քարտեզը

Իշխանությունը եկեղեցու ներսում ներկայացուցիչների է փնտրում, ովքեր պատրաստ են համագործակցել իրենց հետ և դեմ դուրս գալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով կառավարության իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդեն հաջողվել է հասնել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի լոյալությանը, և քննարկվում է առաջիկայում եպիսկոպոսաց ժողով հրավիրել՝ փակ ձևաչափով կաթողիկոսի թեման բարձրացնելու։

Թերթի տեղեկությամբ գործընթացին «օրինական և տրամաբանական» տեսք տալու համար նախ քննության կառնեն այն եպիսկոպոսների ու հոգևորականների հարցը, որոնց հասցեին հնչել կամ հնչում են կուսակրոնության կանոնները խախտելու, անձնական կյանքի վերաբերյալ կասկածներ։

Մի քանի հոգևորականներ արդեն հայտնվել է այս թիրախում և հենց եկեղեցու ներսից նախաձեռնություն կլինի կասեցնել նրանց ծառայությունը, հավելել է թերթը։

Մայիսից Փաշինյանը պնդում է, որ Գարեգին 2-րդը զավակ ունի ու այդպիսով խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն իր աջակցությունն էր հայտնել այն քահանաներին, ովքեր, իր խոսքով, վեր կհանեն եկեղեցու խնդիրները։

Այս ամիսներին հոգևորականներ էին կալանավորվել, ինչպես նաև եկեղեցուն իր աջակցությունը հայտնած «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե քանի դեռ Գարեգին Երկրորդն «այլընտրանք ունի՝ թող հեռանա»։

Կարդացեք նաև՝

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

 

 

Leave a Comment