Ուրբաթ օրը Կուրիլյան կղզիների հարավային ափերի մոտ գրանցվել է 4,5 մագնիտուդով երկրաշարժ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավարը։
«Նոյեմբերի 21-ին՝ ժամը 14:17-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 06:17-ին) տեղի է ունեցել 4.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ 77 կիլոմետր խորության վրա», – ասել է սեյսմոլոգը։
Ցունամիի մասին նախազգուշացում չի տրվել։