
«Միայն հային թշնամի համարողը կարող էր բանտարկել սեփական ժողովրդին զորացնելու ձգտող հոգևոր հայրերին, միայն հային թշնամի համարողը կարող էր նման երազներ ունեցողներին տեռորիստ կարգել»,- այսօր Գլխավոր դատախազության դիմաց ի պաշտպանություն քաղբանտարկյալների բողոքի ակցիայի ժամանակ ասաց հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։ «Գերեզմանային խաղաղություն․ սա է Փաշինյանի կողմից մեզ պարտադրվող խաղաղությունը, որում հաջողելու համար Փաշինյանը կառուցել է ավտորիտար համակարգ, որտեղ անխնա օգտագործվում է իրավապահ համակարգը։ Մեզնից յուրաքանչյուրը պայքարում է մեր տեսակի, հայերի իրավունքների համար, իսկ այս ճանապարհին մեր գլխավոր խոչընդոտը մեր իսկ պետության մեջ դարձել է Փաշինյանի իշխանությունը»,- իր խոսքում նշեց Ավետիսյանը։