«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին Stick to Football-ի եթերում զրուցել է նախկին ֆուտբոլիստների հետ, որոնց թվում էին Գարի Նևիլը, Ջեյմի Կարագերը, Յան Ռայթը և Ռոյ Քինը։
Զրույցի ընթացքում Գարի Նևիլը ապշեց, երբ Ռունին բացահայտեց, որ 2014 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նոր պայմանագիր կնքելուց հետո տարեկան վաստակել է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Այդ թիվը ցնցել է նաև մյուս նախկին ֆուտբոլիստներին։
Գարի Նևիլը կատակով նշել է, որ զղջում է, որ չի օգտվել գործակալներից ակումբի հետ բանակցությունների ընթացքում։ Նրա խոսքով՝ «Յունայթեդում» ինքը տարեկան վաստակում էր 1.75 միլիոն ֆունտ, որն ավելի ուշ բարձրացել է մինչև 2.25 միլիոն ֆունտ։
Ուեյն Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 2004-ից 2017 թվականներին։