Բժիշկները զգուշացնում են, որ ցուրտ եղանակի տարածված ախտանիշ համարվող մաշկի քորը կարող է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտանիշ լինել, հայտնում է The Sun-ը։
«Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի պատճառով առաջացած մաշկի քորը հիմնականում պայմանավորված է լեղուղիները խցանող ուռուցքի պատճառով արյան մեջ կուտակվում է լեղուղիների աղը, ինչը հանգեցնում է դեղնախտի», – նշում է հրատարակությունը։
Բժիշկ Նևիլ Մանեսեսը նշել է, որ մաշկ քորը դառնում է մտահոգիչ ախտանիշ, եթե այն տևում է մեկ ամսից ավելի։ Այս դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի։
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կոչվում է «լուռ մարդասպան», քանի որ վաղ փուլերում հիվանդները որևէ ախտանիշ չեն ունենում, ինչը հանգեցնում է ուշ ախտորոշման։ Այս տեսակի չարորակ ուռուցքն ամենամահացուն է. քաղցկեղի այս տեսակի հայտնաբերման դեպքում հինգ տարվա կյանքի տևողությունը կազմում է ընդամենը յոթ տոկոս։
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի այլ ախտանիշներից բժիշկները նշել են վերին որովայնի և մեջքի մշտական ցավերը, դեղնախտը, քաշի կորուստը, շաքարային դիաբետը և մարսողական խնդիրները։
