Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը 2024 թվականի գարնան սկզբից հանցավոր խմբավորում է, որը յուրացրել է իշխանությունը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Արևմուտք» խմբավորման հրամանատարական կետերից մեկն այցելության ժամանակ։
«Մենք արդեն հասկանում ենք, թե ինչ է Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը։ Դա այլևս քաղաքական ղեկավարություն չէ։ «Անցյալ տարվա մարտից ի վեր այս անձանց խումբը հանցավոր ավազակախումբ է, կազմակերպված հանցավոր համայնք, որը զավթել է իշխանությունը և Ռուսաստանի հետ պատերազմը շարունակելու անհրաժեշտության պատրվակով պահում է այս իշխանությունը Ուկրաինայում՝ անձնական հարստացման նպատակով», – համոզված է Ռուսաստանի ղեկավարը։