https://arm.sputniknews.ru/20251120/ukrainajum-mijukajin-anvtangutjan-masin-magate-i-zekujcy-objektiv-che-uljanvov-96070096.html
Ուկրաինայում միջուկային անվտանգության մասին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը օբյեկտիվ չէ․ Ուլյանով
Ուկրաինայում միջուկային անվտանգության մասին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը օբյեկտիվ չէ․ Ուլյանով
Sputnik Արմենիա
ՌԴ դիվանագետի խոսքով՝ զեկույցը պարունակում է անճշտություններ, շեղումներ և քաղաքական գունավորում ունեցող դրույթներ։ 20.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-20T23:47+0400
2025-11-20T23:47+0400
2025-11-20T23:58+0400
մագատէ
ուկրաինա
միջուկային ծրագիր
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1d/36991034_0:0:1100:619_1920x0_80_0_0_9f6377a5043fc72ae73453de1bbd40c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայում միջուկային անվտանգության վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը հեռու է օբյեկտիվ լինելուց։ Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:Ելույթի տեքստը հրապարակվել է ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնական Telegram-ալիքում։Նրա խոսքով՝ դիտարկման գաղափարը՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի կողմից ավելի վաղ հնչեցրած միջուկային անվտանգության ապահովման «յոթ հիմքերին» համապատասխան, որի վրա կառուցվում է զեկույցը, չի կարող կիրառվել Ուկրաինայում զինված հակամարտության պայմաններում:«Ելնում ենք նրանից, որ դրա հիմքում դրված մշտադիտարկման գաղափարը՝ զինված հակամարտության պայմաններում միջուկային և ֆիզիկական միջուկային անվտանգության ապահովման «յոթ հիմունքների» համաձայն, որոնք ավելի վաղ հնչեցրել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը, չի կարող օգտագործվել իրավիճակի օբյեկտիվ և համակողմանի վերլուծության համար։ Դա, հավանաբար, նրանից է, որ «հիմքերը» երբեք չեն քննարկվել փորձագիտական մակարդակով, համընդհանուր բնույթ չեն կրել, ուստի իրական տեխնիկական խնդիր դրանք չեն կատարում»,- հավելել է դիվանագետը:Ուլյանովը նաև նշել է, որ այդ «յոթ հիմքերը» շատ ընտրողաբար են կիրառվում են և միշտ չէ, որ կապ ունեն միջուկային անվտանգության համատեքստում գործերի իրական վիճակի հետ:Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ Էներգաբլոկներում գեներացիան դադարեցվել է 2022 թվականի սեպտեմբերին։ 2024 թվականի ապրիլից ի վեր կայանի բոլոր բլոկները գտնվում են սառը կանգառի ռեժիմում։
ուկրաինա
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1d/36991034_27:0:1003:732_1920x0_80_0_0_6d075e114ce47cf0bcf51cae0f3b0fb7.jpg
մագատէ, ուկրաինա, միջուկային ծրագիր, ռուսաստան
մագատէ, ուկրաինա, միջուկային ծրագիր, ռուսաստան
ՌԴ դիվանագետի խոսքով՝ զեկույցը պարունակում է անճշտություններ, շեղումներ և քաղաքական գունավորում ունեցող դրույթներ։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայում միջուկային անվտանգության վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը հեռու է օբյեկտիվ լինելուց։ Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:
«Ինչ վերաբերում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի «Միջուկային անվտանգություն, ֆիզիկական միջուկային անվտանգություն և երաշխիքներ Ուկրաինայում» զեկույցին։ Ցավոք, այն շարունակում է հեռու մնալ օբյեկտիվ բնույթ ունենալուց՝ պարունակվող անճշտությունների, շեղումների և քաղաքական գունավորում ունեցող դրույթների պատճառով»,-հայտարարել է դիվանագետը ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նստաշրջանում։
Ելույթի տեքստը հրապարակվել է ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնական Telegram-ալիքում։
Նրա խոսքով՝ դիտարկման գաղափարը՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի կողմից ավելի վաղ հնչեցրած միջուկային անվտանգության ապահովման «յոթ հիմքերին» համապատասխան, որի վրա կառուցվում է զեկույցը, չի կարող կիրառվել Ուկրաինայում զինված հակամարտության պայմաններում:
«Ելնում ենք նրանից, որ դրա հիմքում դրված մշտադիտարկման գաղափարը՝ զինված հակամարտության պայմաններում միջուկային և ֆիզիկական միջուկային անվտանգության ապահովման «յոթ հիմունքների» համաձայն, որոնք ավելի վաղ հնչեցրել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը, չի կարող օգտագործվել իրավիճակի օբյեկտիվ և համակողմանի վերլուծության համար։ Դա, հավանաբար, նրանից է, որ «հիմքերը» երբեք չեն քննարկվել փորձագիտական մակարդակով, համընդհանուր բնույթ չեն կրել, ուստի իրական տեխնիկական խնդիր դրանք չեն կատարում»,- հավելել է դիվանագետը:
Ուլյանովը նաև նշել է, որ այդ «յոթ հիմքերը» շատ ընտրողաբար են կիրառվում են և միշտ չէ, որ կապ ունեն միջուկային անվտանգության համատեքստում գործերի իրական վիճակի հետ:
«Կրկին հիշեցնում ենք, որ ԶԱԷԿ-ը գտնվում է ռուսական տարածքում և Ռուսաստանի իրավասության ներքո։ ԶԱԷԿ-ի հարթակում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի կարգավորող մարմինը՝ Ռոստեխնադզորը: Ինչ վերաբերում է ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարության փորձագետներին՝ նրանք այդ օբյեկտում ներկա են մեր երկրի համաձայնությամբ և հրավերով»,-եզրափակել է մշտական ներկայացուցիչը։
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ Էներգաբլոկներում գեներացիան դադարեցվել է 2022 թվականի սեպտեմբերին։ 2024 թվականի ապրիլից ի վեր կայանի բոլոր բլոկները գտնվում են սառը կանգառի ռեժիմում։