Նրանց կողմից հարգանքի դրսևորում չկար․ Կուրտուան հիշել է Յամալի խոսքերը

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հիշել է հոկտեմբերյան «Էլ Կլասիկոյի» նախաշեմին Լամին Յամալի արած հայտարարությունը։ «Սանտիագո Բեռնաբեուում» կայացած խաղից առաջ «Բարսելոնայի» 18-ամյա եզրային հարձակվողը պնդել էր, թե «Ռեալը» մշտապես բողոքում է և խարդախության դիմում։

Այս հանդիպումն ավարտվել էր «Ռեալի» հաղթանակով՝ 2:1 հաշվով։

«Իր խոսքերով Յամալը մի փոքր թեժացրեց «Էլ Կլասիկոյի» մթնոլորտը։ Երբ նախորդ մրցաշրջանում նրանք հաղթեցին մեզ, նրանց կողմից նույնպես հարգանքի դրսևորում չկար»,-Կուրտուայի խոսքերը մեջբերել են իսպանական ԶԼՄ-ները ։

Նշենք, որ Լա Լիգայի 12-րդ տուրից հետո «Ռեալը» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Բարսելոնան» 28 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

Leave a Comment