Չեխիայի հարավում ուղևորատար գնացքների բախում է տեղի ունեցել գնացքի մեքենավարներից մեկի անփութության պատճառով։ Այս մասին հայտնել է Idnes պորտալը։
Արագընթաց գնացքի մեքենավարը չի նկատել արգելող լուսազդանշանը և գնացքը շրջել է տարածաշրջանային ուղևորատար գնացքի գծերի վրա։
Պորտալի տվյալներով՝ վիրավորվել է 47 մարդ, որոնցից 35-ը տեղափոխվել են հիվանդանոցներ, իսկ չորսը ստացել են ծանր վնասվածքներ։
Հաղորդվում է, որ նախնական գույքային վնասը գնահատվում է 150 միլիոն կրոն (մոտավորապես 7,2 միլիոն դոլար)։ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «անզգուշությամբ մարդկանց համար վտանգ ստեղծելը» հոդվածով։
Գնացքների բախումը տեղի է ունեցել Զլիվ քաղաքների և Դիվչիցե գյուղի միջև գտնվող երկաթուղային գծի վրա՝ Չեսկե Բուդյյովիցե քաղաքի մոտակայքում։ Այնտեղ գնացքների երթևեկությունը դադարեցվել է։