Apple Music-ը կազմել է 2025 թվականի լավագույն փոփ երգերի ցանկը։ Այն ներառում է 50 երգ, և առաջին երեքը բոլորը կին արտիստներ են։
Լեդի Գագան զբաղեցրել է առաջին տեղն իր «Abracadabra» երգով, որը վիրուսային է դարձել սոցիալական ցանցերում և ստեղծել թրենդ։ Օգտատերերը փորձել են ընդօրինակել արտիստի և նրա թիմի պարային շարժումները։
Երկրորդ տեղն զբաղեցրել է Սաբրինա Քարփենթերի «Manchild» երգը, որտեղ ծաղրի է ենթարկվում ինֆանտիլ, հարաբերությունների համար չպատրաստված տղայի կերպարը։ Առաջին եռյակը եզրափակում է կանադացի երգիչ Թեյթ ՄաքՌեյի «2 hands» երգը։
