Միացյալ Նահանգները կցանկանար տեսնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առևտրային և մշակութային շփումների վերսկսումը և մտադիր է շարունակել աշխատանքը ճգնաժամը լուծելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Վաշինգտոնում Breitbart News-ի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Թրամփը առաջնորդվում է «աշխարհի այն տեսլականով, որտեղ մարդիկ առևտուր են անում միմյանց հետ, այլ ոչ թե սպանում միմյանց»։ «Ինչո՞ւ ռուսներն ու ուկրաինացիները, միմյանց սպանելու փոխարեն, չեն սկսում առևտուր անել, այցելել միմյանց և զբաղվել մշակութային փոխանակմամբ։ Սա հիմնարար աշխարհայացք է, որը նա (Թրամփը) ունի», – ասել է Վենսը։
«Ըստ էության, ամերիկացի աշխատողները ավելի լավ վիճակում կլինեն, եթե մենք հասնենք ավելի մեծ խաղաղության։ Դա լավ է ամերիկացիների համար։ Եվ նախագահը կշարունակի ձգտել խաղաղության», – ընդգծել է փոխնախագահը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Թրամփը կարժանանա Նոբելյան խաղաղության մրցանակի, եթե ուկրաինական ճգնաժամը լուծվի։
Նոյեմբերի 18-ին Axios-ը հաղորդել է, որ Վաշինգտոնը սկսել է քննարկել իր եվրոպացի դաշնակիցների և Կիևի հետ Ուկրաինայում հակամարտության լուծման նոր ծրագիր, որը ամերիկյան կողմը մշակում է Ռուսաստանի հետ խորհրդակցելով։