ՇՀԿ-ի երկրները կշարունակեն հուսալի ֆինանսական ենթակառուցվածքներ ձևավորել․ Միշուստին

Բաժանորդագրվել

ՇՀԿ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ նոյեմբերի 18-ին կայացած նիստում մանրամասն քննարկվել են առևտրա-ներդրումային համագործակցության ընդլայնման ուղղությամբ համատեղ գործողությունները:

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՇՀԿ երկրները կշարունակեն ձևավորել հուսալի ֆինանսական ենթակառուցվածքներ, ամրապնդել տրանսպորտային կապը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Միշուստինը նշել է, որ ՇՀԿ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անցած նիստում մանրամասն քննարկվել են համատեղ հետագա անելիքները և՛ առևտրա-ներդրումային համագործակցության, և՛ մշակութային-մարդասիրական կապերի ընդլայնման ուղղությամբ:

«Միասին կշարունակենք ձևավորել նաև հուսալի ֆինանսական ենթակառուցվածք, որն անհրաժեշտ է ընդհանուր նախագծերի իրականացման համար, հետևողականորեն կամրապնդենք տրանսպորտային կապը Եվրասիայի տարածքում», – ասել է նա:

ՇՀԿ-ին անդամակցում են 10 պետություններ՝ Բելառուսը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:

Leave a Comment