Տիգրան Գրիգորյան և Տաթև Ղազարյան #DemocracyWatch – Նոյեմբերի 13-ին, առավոտյան ժամը 7-ին, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) դիմակավորված աշխատակիցները խուզարկեցին ընդդիմադիր բլոգերներ և ակտիվիստներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տները՝ ձերբակալելով երկուսին։ Նույն օրը ավելի ուշ նրանց մեղադրանք առաջադրվեց խուլիգանության հոդվածով և նրանց երկու ամսով կալանավորեցին։ Իրավապահ մարմինները նաև առգրավեցին նրանց «Իմնեմնիմի» փոդքասթի համար օգտագործվող սարքավորումները։ Ձերբակալությունները տեղի ունեցան աղմկահարույց մեդիա իրադարձությունից անմիջապես հետո։ Նոյեմբերի 12-ին Սամսոնյանը և Սաղաթելյանը իրենց փոդքասթում հյուրընկալել էին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որը ավելի քան յոթ ժամ ուղիղ եթերում պատասխանել էր հարցերին։ Թողարկումը արագորեն զգալի ուշադրություն գրավեց՝ հավաքելով մոտ 268,000 դիտում։ Երբ հեռարձակումն ավարտվեց, վարչապետ […]