
Ո՞ւր էր Լուլուն, ո՞ւմ գրկում էր «ջերմանում», երբ այսօրվա ընդդիմության առաջնորդներն ու մի շարք ներկայացուցիչներ պետութուն էին կառուցում, գցում դրա հիմքերն ու հայ ժողովրդին պետականություն ունեցող ազգ դարձնում… Որպեսզի Լուլուն համարեր, որ ընդդիմությունը հասկանում է՝ ինչ է պետությունը, ընդդիմությունը երևի պետք է ծափահարեր այն ամենին, ինչ որ անում է Նիկոլը՝ վերացնելով պետությունը, քանդելով 3-րդ հանրապետության հիմքերն ու Հայաստանը տանելով ինքնասպանության: Այո, ընդդիմադիր ուժերի՝ պետականության վերաբերյալ ունեցած տեսլականը կամ պատկերացումը չի համընկնում ՔՊ-ի մոտեցումների հետ, ինչը բնական է. հո թուրք չե՞ն, որ Նիկոլի հետ միասին դավանեն նույն արժեհամակարգն ու կիսեն նույն պատկերացումները:
Իսկ թե ինչ է կոնկրետ լուլուների համար պետությունը, պարզ է՝ նիկոլական «դուքյան», որը 7 տարի շարունակ «կթելով»՝ ուսապարկերը հարստացան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: