Կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Քառորդ եզրափակչի զույգերը․
«Փյունիկ» – «Նոա»
«Սյունիք» – «Անդրանիկ»
«Շիրակ» – «Արարատ-Արմենիա»
«Արարատ» – «Ուրարտու»
Առաջին հանդիպումները կկայանան մարտի 3-5-ը, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում։