Ալբան համեմատել է Մեսսիին ու Յամալին

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժորդի Ալբան համեմատել է Լեո Մեսսիին ու Ժորդի Ալբային: Այս մասին տեղեկացնում է Diario AS-ը։

«Լամին Յամալը ֆենոմենալ ֆուտբոլիստ է, բայց «Բարսելոնայում» կան էլի հզոր խաղացողներ։ Լեո Մեսսին այլ մակարդակ է, նա պատմության մեջ մեծագույններից է։ Յամալը ստացել է լեգենդար «10» համարի մարզաշապիկը և ունի բոլոր հնարավորությունները Մեսսիի կարիերան կրկնելու համար», – ասել է Ալբան։

Հիշեցնենք, որ Ալբան «Բարսելոնայում» խաղացել է 2012-2023 թվականներին։

Leave a Comment