«18 արդարների» գործով անցնող Արսեն Ղազարյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն և բացակայելու արգելք

«18 արդարների» գործով անցնող Արսեն Ղազարյանի համար հանրային մեղադրողը  դատարանին առաջարկեց կալանքը երկարացնել ևս 3 ամսով՝ շեշտելով գործի քննությանը խոչընդոտելու, նոր հանցանք գործելու վտանգը։

Արսեն Ղազարյանի խնամքի տակ է գտնվում երկու անչափահաս երեխա, իսկ ավագ որդին ծառայում է բանակում։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց՝ Արսեն Ղազարյանի՝ դատական գործընթացին խոչընդոտելու հիմքերը նվազել են, դատական լսումների ժամանակ նա պատշաճ վարքագիծ է դրսևորել, ուստի շաբաթը մեկ անգամ պրոբացիայի ծառայությունում գրանցվելով՝ նոյեմբերի 25-ից Արսեն Ղազարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվում է  տնային կալանքով։ Կկիրառվի էլեկտրոնային վերահսկողության միջոց։ Նրան արգելված է շփում ունենալ տվյալ վարույթով անցնող անձանց հետ, արգելված է լինել մարդաշատ վայրերում։ Զինծառայող որդուն կարող է այցելել։ Երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան ժամը 8։00-ը չպետք է բացակայի տանից։

Դատարանի որոշմամբ՝ Արսեն Ղազարյանի նկատմամբ կիրառվեց համակցված խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք։

Leave a Comment