
Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը (DCT Abu Dhabi) Ալ-Այն մարզում անցկացրել է CIS Travel Marketplace բացառիկ միջոցառումը, որը համախմբել է Հայաստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի զբոսաշրջության ոլորտի ավելի քան 200 ներկայացուցիչների, ինչպես նաեւ Աբու Դաբիի 62 գործընկերների՝ հյուրանոցների, տեսարժան վայրերի և տուրօպերատորների ղեկավարների: Նախաձեռնությունը դարձել է DCT Abu Dhabi-ի երկարաժամկետ ռազմավարության մի մասը՝ առանցքային շուկաների հետ համագործակցությունն ամրապնդելու և Էմիրություն զբոսաշրջային հոսքը ընդլայնելու համար:
Վերջին ամիսներին Հայաստանից Աբու Դաբի ժամանող հյուրերի հոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17,4%-ով։ ԱՊՀ երկրների ավելի ու ավելի շատ ճանապարհորդներ են բացահայտում այս քաղաքը։
Միջոցառման ծրագիրը ներառում էր թեմատիկ քննարկումներ, նեթվորքինգ և ճանաչողական գործողություն՝ ուղղված գործընկերային կապերի ամրապնդմանը և էմիրության զբոսաշրջային ներուժի ավելի խորը ըմբռնմանը:
DCT Abu Dhabi-ի միջազգային գործունեության դեպարտամենտի տնօրեն Աբդուլլա Յուսուֆը նշել է. «ԱՊՀ տարածաշրջանը Աբու Դաբիի համար առանցքային և դինամիկ զարգացող շուկաներից մեկն է, և ուժեղ տեղական գործընկերությունների կառուցումը վճռորոշ դեր է խաղում: Մարկետփլեյսի ձևաչափը հնարավորություն է ընձեռում ցուցադրել էմիրության եզակի տեսարժան վայրերը և, որ ոչ պակաս կարևոր է, հաստատել երկխոսություն, համագործակցություն և ապահովել մեր գործընկերներին գիտելիքներով և գործիքներով, որոնք անհրաժեշտ են Աբու Դաբիի արդյունավետ գովազդման համար»:
CIS Travel Marketplace-ը դարձել Է Աբու Դաբիի 2030-ի լայնածավալ Տուրիստական ռազմավարության մի մասը, որի նպատակն է զարգացնել ոլորտը և ամրապնդել էմիրության կարգավիճակը որպես աշխարհի առաջատար ճանապարհորդական ուղղություն: