ԱՄՆ դեսպանությունը ողջունում է 500 մլն դոլար ներդնելու ամերիկյան Firebird-ի որոշումը

ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ բարձր գնահատելով Firebird ամերիկյան ընկերության՝ Հայաստանում արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նախնական 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու որոշումը։ Ներդրումը նախատեսվում է իրականացնել Dell և NVIDIA տեխնոլոգիական հսկաների հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք դեսպանատան հայտարարությունը․ «ԱՄՆ դեսպանությունը ողջունում է արհեստական բանականության ոլորտի ամերիկյան Firebird ընկերության հայտարարությունը՝ Հայաստանում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ, որը իրականացվելու է Dell և NVIDIA ընկերությունների հետ համագործակցությամբ։

Այս նշանակալի առաջընթացը խթանում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովում ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրագործումը։ Սա նաև կարևոր առաջընթաց է հայ-ամերիկյան առևտրային և ներդրումային հարաբերություններում»:

Leave a Comment