Հունվարի 1-ից յուրաքանչյուր երեխայի համար կսահմանվի 500.000 դրամ միանվագ նպաստ և 3-րդ երեխայի համար՝ 50.000 դրամ նպաստ մինչև 6 տարեկան դառնալը

Նոյեմբերի 20-ին անցկացված նիստում Կառավարությունը հավանություն տվեց «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Այսպիսով 2026 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար։ Նպաստի չափը կազմում է 50.000 դրամ ամսական և կվճարվի մինչև երեխայի 6 տարին լրանալը։ Օրենքի նախագծով կստեղծվեն իրավական հիմքեր երեխայի ծննդյան միանվագ նպաստի համահարթ չափ սահմանելու համար՝ 500.000 դրամ։ Այսպիսով, նպաստի չափը չի տարբերակվի նոր ծնված երեխայի կարգաթվով և յուրաքանչյուր երեխա, անկախ ընտանիքում իր կարգաթվից, կստանա նույն չափի միանվագ նպաստ։ Այն երեխաները, որոնք ծնվել են ՀՀ-ից դուրս և գրանցված չեն ՔԿԱԳ մարմիններում, բայց ՀՀ քաղաքացու երեխա են, այս  միանվագ գումարը կստանան միայն այն դեպքում եթե ծնունդից հետո մեկամյա ժամկետում ստանա ՀՀ քաղաքացիություն։ Ամսական նպաստների դեպքում, երեխան այն կստանա քաղաքացիություն ստանալու պահից, անկախ տարիքից։

 

Leave a Comment