Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 19-ից 20-ը

Բացահայտվել է 186 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

Մասնավորապես՝
☑69 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑29 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑8 դեպք՝ սառը զենք կրելու,
☑7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի հափշտակման, խարդախության, խուլիգանության,
☑3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման,
☑2-ական դեպք՝ շորթման, զենք-զինամթերքի առգրավման, հարկեր, տուրքեր չվճարելու, փաստաթղթեր կեղծելու, հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու, իրացնելու կամ իրացմանն աջակցելու։
Բացահայտվել է նաև կողոպուտի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 1-ական դեպք՝ կողոպուտի, մարմնական վնասվածք պատճառելու, ծառերը-թփերը ապօրինի հատելու։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Leave a Comment