Բենզեման խոսել է «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին

«Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման, որն այժմ հանդես է գալիս սաուդական «Ալ-Իթիհադի» կազմում, խոսել է մայրդրիդյան ակումբ հնարավոր վերադարձի մասին։

«Եթե Ֆլորենտինո Պերեսը դեռ «Ռեալում» է, ապա իմ վերադարձը դեռ կարող է կայանալ։ Ես երբեք չեմ կարող մերժել Պերեսին։ Մադրիդը դեռ իմ քաղաքն է»,- Բենզեմայի խոսքերը մեջբերում է Diario AS-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում և խփել 5 գոլ։ Հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը «Ալ-Իթիհադի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Leave a Comment